Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մենք և թուրքերը

Մենք և թուրքերը
10.08.2024 | 06:55

Երբ Արցախում մենք փառատոներ էինք անում՝ թուրքը զինվում էր։

Երբ Արցախում լավագույն կադրերին հանում, հալածում էին՝ թուրքը հզորանում էր։

Երբ Արցախում անգրագետներով լցնում էին պետական համակարգը՝ թուրքը կրթվում էր։

Երբ Արցախի զինված ուժերը համալրվում էին անգրագետ, բայց «դիպլոմավոր» սպաներով՝ թուրքը մարզվում էր։

Երբ Արցախի արդարադատություն ապահովող մարմիններում մոլեգնում էր անարդարությունը, սուտն ու կեղծիքը՝ թուրքը ապրում էր ավելի արդար։

Երբ պետական բյուջեն դարձել էր հարստացման աղբյուր՝ թուրքը ցնծում էր։

Երբ պետական համակարգում ոչինչ չանող, ծամոն ծամողն ավելի շատ էր վարձատրվում քան՝ հայրենիքի պաշտպանը՝ թուրքը հրճվում էր։

Երբ կրթությունը դարձել էր վերացական, ու կրթված մարդը՝ ծաղրի առարկա՝ թուրքը խելոքանում էր։

ՈՒ նման բազմաթիվ «երբ»-եր։

Լեռնիկ Հակոբյան

Դիտվել է՝ 3544

Մեկնաբանություններ